Լուրեր |
Բացի այդ, փակ կլինի նաև Վազգեն Սարգսյան փողոցը՝ Դեղատան փողոցից սկսած հատվածում։
Երևանում Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 29-ին կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակի շրջակայքում։
Ժամը 14:00-ից մինչև 17:30 փակ կլինի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը։
Մասնավորապես, փակ են լինելու հետևյալ ճանապարհահատվածները՝
Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները։
Բացի այդ, փակ կլինի նաև Վազգեն Սարգսյան փողոցը՝ Դեղատան փողոցից սկսած հատվածում։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում նախապես պլանավորել երթուղիները և հաշվի առնել սահմանափակումները։