Պուտինը Արաղչիից ստացել է Մոջթաբա Խամենեիի ուղերձը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը կաջակցի Իրանին և կանի ամեն ինչ իր շահերից ելնելով՝ հնարավորինս արագ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ Նախագահը նաև ասել է, որ ստացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը, որով նրան հաջողություն է մաղթել։

Արաղչին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Մոսկվային աջակցության համար։

Leave a comment