Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

Ապրիլի 27 – ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Տոկելի գլխավորած պատվիրակության հետ:

Նշվում է, թե գլխավոր շտաբում կայացած հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը նշել է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ կապերի հետագա ընդլայնման կարևորությունը: Խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ անցկացվող համատեղ թռիչքային-տակտիկական զորավարժությունների մասին ՝ Ադրբեջանից ընդգծել են, թե նման զորավարժությունները կարևոր նշանակություն ունեն երկկողմ համագործակցության զարգացման համար և նպաստում են տարածաշրջանի անվտանգությանը:

Կողմերը քննարկել են ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության տարբեր ոլորտներ, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ գործունեության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

—00—ՍՊ

Leave a comment