Իրանի հակամարտությունում չի կարելի վերադառնալ ռազմական գործողություններին․ Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260427/irani-hakamartutjunum-chi-kareli-veradarnal-razmakan-gvortsvoghutjunnerin-peskvov-101465851.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100663592_279:0:3010:2048_1920x0_80_0_0_461a2b02ddae22f44ad4472497a0dd28.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, դմիտրի պեսկով, բանակցություններ, մերձավոր արևելք, ամն

իրանի իսլամական հանրապետություն, դմիտրի պեսկով, բանակցություններ, մերձավոր արևելք, ամն

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը ոչ մեկի շահերից չի բխում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մոսկվայի համար ողջունելի է ԱՄՆ–ի և Իրանի միջև բանակցությունների շարունակությունը. այս հակամարտությունում ռազմական գործողությունների վերսկսումը ոչ մի դեպքում նպատակահարմար չէ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ամեն դեպքում կողջունեինք բանակցությունների ու հրադադարի շարունակումը։ Կարծում ենք, որ ոչ մի պարագայում չպետք է վերադառնալ մարտական գործողություններին. դա չի բխում մեր գործընկեր Իրանի, Հորմուզի նեղուցի երկրների և համաշխարհային տնտեսության շահերից», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Հարցին, թե կարելի՞ է արդյոք այդ բանակցությունների համար որպես հարթակ առաջարկել Ռուսաստանի տարածքը, Պեսկովը նշել է տվյալ հարցի մշակման բարդությունն ու անհրաժեշտությունը:

«Դժվար է ասել, դա շատ բարդ հարց է։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը համաձայն է դրա հետ, իսկ ինչ-որ մեկը կարող է համաձայն չլինել: Նախքան ինչ-որ բան առաջարկելը, դա նախ մշակվում է», – հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։

Leave a comment