Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում և Կապան քաղաքի առանձին հատվածում նախատեսվում է շուրջօրյա ջրանջատում՝ վթարավերականգնման աշխատանքների պատճառով։  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին ժամը 08:00-ից մինչև ապրիլի 29-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Աճանան և Նորաշենիկ գյուղերի ջրամատակարարումը։

Ջուր չի մատակարարվի նաև Կապան քաղաքի Շահումյան բանավանի իրավաբանական բաժանորդներին և Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասին։

Ընկերությունը հայտնել է, որ ջրանջատումը պայմանավորված է վթարի վերացման աշխատանքներով՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

Leave a comment