Պուտինը բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարարի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու համար։

Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային Թեհրանին ցուցաբերած աջակցության համար։ Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները և նշել, որ դրանք կամրապնդվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment