Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տևական ժամանակ չունի պետական հավատարմագրում: Համալսարանին շնորհված պետական հավատարմագրման թիվ 38 վկայականի վավերականության ժամկետն ավարտվել է 2025 թ. հունիսի 21-ին:
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանին` հասկանալու համար, թե ինչպես է ԳԹԿ-ն 2025 թ. կազմակերպել և 2026 թ. կազմակերպելու չհավատարմագրված բուհի ընդունելության քննությունները:
Փաշայանը պատասխանել է, որ ԳԹԿ-ն բուհերի 2026-2027 ուստարվա ընդունելության գործընթացը կազմակերպում է ՀՀ կառավարության 19.03.2026 թ. թիվ 309 որոշման համաձայն:
Այսպիսով, ԳԹԿ կենտրոնի տնօրեն Ա. Փաշայանը փաստել է, որ չհավատարմագրված ագրարային համալսարանի ընդունելության կազմակերպման ռիսկերն իր բոլոր հետևանքներով կրում է ՀՀ կառավարությունը: