ՌԴ–ն հույս ունի, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի փորձությունների շրջանը. Պուտինը` Արաղչիին

https://arm.sputniknews.ru/20260427/rdn-hujs-uni-vor-irani-zhvoghvovurdy-khaghtahari-pvordzutjunneri-shrjany-putiny-araghchiin-101462848.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101460823_100:0:1060:720_1920x0_80_0_0_20faa04d97bac75a6a06ed4731954066.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, սանկտ պետերբուրգ, աբբաս արաղչի, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք

վլադիմիր պուտին, սանկտ պետերբուրգ, աբբաս արաղչի, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք

Բաժանորդագրվել

Իրանի արտգործնախարարն այսօր ժամանել է Սանկտ Պետերբուրգ։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն անելու է այն ամենը, ինչը համապատասխանում է Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերին, որպեսզի Մերձավոր Արևելքում հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշել է՝ Ռուսաստանում հույս ունեն, որ իր անկախության և ինքնիշխանության համար խիզախորեն ու հերոսաբար պայքարող Իրանի ժողովուրդը կկարողանա հաղթահարել փորձությունների շրջանը:

«Իհարկե, մեծ հույս ունենք, որ հենվելով այդ խիզախության և անկախության ձգտման վրա՝ Իրանի ժողովուրդը, նոր առաջնորդի ղեկավարությամբ, կանցնի փորձությունների այս բարդ շրջանը, և խաղաղություն կլինի», – ասել է Ռուսաստանի նախագահը:

Իրանի արտգործնախարարն այսօր ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ Ռուսաստան այցի ընթացքում կքննարկի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության շուրջ իրավիճակի զարգացումը:

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԶՈւ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Իրանական պատվիրակության կազմում, Արաղչիից բացի, ընդգրկվել են նաև Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Leave a comment