Հետախույզ Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է. հայտնի է` ինչ մեղադրանք է ներկայացվել նրան

https://arm.sputniknews.ru/20260427/hetakhujz-artur-avanesjany-dzerbakalvel-e-hajtni-e-inch-meghadranq-e-nerkajacvel-nran-101460368.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100650322_90:0:1511:1066_1920x0_80_0_0_b82344185f0cd9778b118c7f49de8324.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արթուր ավանեսյան (կանդազ), ձերբակալություն, հակակոռուպցիոն կոմիտե

հայաստան, արթուր ավանեսյան (կանդազ), ձերբակալություն, հակակոռուպցիոն կոմիտե

Բաժանորդագրվել

Ձերբակալված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու համար այսօր ձերբակալվել է 4 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր բերման է ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։

««Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։ Այդ խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։

Կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։

Հիշեցնենք` Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։

Leave a comment