Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը խիստ քննադատել է «Հեզբոլլահ» շարժմանը՝ Իսրայելի հետ բանակցություններից հրաժարվելու համար՝ ընդգծելով, որ երկրի կողմից բանակցություններ վարելու որոշումը չի կարող դիտվել որպես դավաճանություն։
Նրա խոսքով՝ իրական դավաճանությունը կատարում են նրանք, ովքեր իրենց երկիրը ներքաշում են պատերազմների մեջ՝ ծառայելով օտար շահերին։
«Որքա՞ն ժամանակ է հարավի բնակիչները վճարելու այլոց պատերազմների գինը մեր հողի վրա։ Վերջիններս էին «պատերազմը Գազային աջակցելու համար» և «պատերազմը Իրանի աջակցելու համար»։ Եթե այս պատերազմը լիներ Լիբանանի համար, մենք կաջակցեինք դրան։ Սակայն երբ դրա նպատակը այլոց շահերին ծառայելն է, ես այն ամբողջությամբ մերժում եմ», — հայտարարել է Աունը։
Լիբանանի նախագահը նաև ընդգծել է, որ ցանկանում է դադարեցնել Իսրայելի հետ պատերազմական վիճակը՝ առաջնորդվելով 1949 թվականի զինադադարի համաձայնագրերի օրինակով, որոնք երկար տարիներ ապահովել են սահմանային հարաբերական կայունություն՝ առանց հարաբերությունների լիարժեք կարգավորման։
«Արդյոք զինադադարի համաձայնագիրը նվաստացուցիչ էր։ Ես չեմ համաձայնվի նվաստացուցիչ գործարքի», — հավելել է նա։