Լոնդոնում պատրաստվել է 440 մետր երկարությամբ տիրամիսու, որը գրանցվել է Գինեսի գրքում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լոնդոնում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել, պատրաստվել է 440 մետրից ավելի երկարությամբ տիրամիսու։

Իտալացի խոհարարները պատրաստել են հսկայական աղանդերը՝ գերազանցելով նախորդ ռեկորդը և ընդգրկվելով Գինեսի ռեկորդների գրքում։

Խոհարարական ռեկորդը սահմանվել է Չելսիի քաղաքապետարանում, որտեղ 2 օրում մոտ 100 իտալացի խոհարարներ աշխատել են։ Նրանց նպատակն է եղել գերազանցել Միլանում Գալբանիի կողմից սահմանված նախորդ ռեկորդը։ Այդ ժամանակ աղանդերը 273.5 մետր երկարություն ուներ։

Գինեսի ռեկորդների կանոնների համաձայն՝ ռեկորդային աղանդերը պետք է պատրաստվեր դիտորդների ներկայությամբ։ Հսկայական տիրամիսուի ստեղծման համար օգտագործվել է մոտ 50,000 սավոյարդի թխվածքաբլիթ և ավելի քան 3,000 հավկիթ։ Արդյունքում ստացված աղանդերը ունեցել է 440.6 մետր երկարություն՝ պաշտոնապես գերազանցելով նախորդ համաշխարհային ռեկորդը։

Leave a comment