Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետդումայի ընտրական քարոզարշավը պետք է անցկացվի օրենքին համապատասխան, որպեսզի դրա արդյունքները լինեն օրինական և արտացոլեն ժողովրդի կամքը։ Այս մասին շեշտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Խորհրդարանը կառավարման մարմին է․ ժողովուրդը կառավարությունից ակնկալում է ազնիվ ծառայություն և, իհարկե, արդյունքներ։ Ընտրարշավը պետք է անցկացվի օրենքի խիստ պահպանմամբ, որպեսզի դրա արդյունքները լինեն թափանցիկ, հուսալի և, իհարկե, օրինական՝ արտացոլելով մեր ժողովրդի կամքը»,- հայտարարել է պետության ղեկավարը։
Պուտինը նշել է, որ սա հատկապես կարևոր է այսօրվա իրականության մեջ, քանի որ արդար ընտրությունները ստեղծում են կայուն հարթակ ժողովրդի շահերից ելնելով անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար։