Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է 

Հասարակություն

27.04.2026 | 14:18

Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը, որը հայտնի է  Կանդազ մականունով։ Այս մասին տեղեկությունը հաստատում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ Արթուր Ավանեսյանի ձերբակալման  մասին լուրը, իր աղբյուրներին հղում անելով, գրել էր «5-րդ Ալիք»-ը։

«Ենթադրվում է, որ Ավանեսյանի ձերբակալությունը Սամվել Կարապետյանի թիմակիցների վերջին շրջանի ձերբակալությունների տրամաբանության մեջ է և կապված է ընտրական գործընթացներում ենթադրյալ խախտումների հետ»,- գրել էր լրատվամիջոցը։ Ձերբակալման պատճառների վերաբերյալ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկություն չի տրամադրում՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություն հայտնել։

 

Արաքս Մամուլյան

Leave a comment