Չինաստանը արգելափակել է Meta-ի՝ AI ստարտափ գնելու գործարքը

Չինաստանը արգելափակել է Meta-ի՝ AI ստարտափ գնելու գործարքը

Չինաստանի իշխանությունները չեն թույլատրել ամերիկյան Meta Platforms Inc. ընկերությանը գնել արհեստական բանականության ոլորտում գործող Manus ստարտափը։Meta-ն դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր ընկերությունը շուրջ 2 միլիարդ դոլարով ձեռք բերելու մտադրության մասին։Սակայն Չինաստանի կառավարությունը սկսել էր գործարքի ուսումնասիրություն՝ մտահոգություն հայտնելով տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության և ազգային անվտանգության հնարավոր ռիսկերի վերաբերյալ։Այսօր Չինաստանի Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն (NDRC) պաշտոնապես կարգադրել է չեղարկել գործարքը։Manus-ը մշակել է համանուն արհեստական բանականության գործակալ, որը կարող է կիրառվել տարբեր ոլորտներում՝ ծրագրավորումից մինչև շուկայի վերլուծություն։Ըստ Bloomberg-ի՝ Պեկինը պատրաստվում է խստացնել վերահսկողությունը, սահմանափակելով տեղական տեխնոլոգիական ընկերությունների մուտքը դեպի ամերիկյան կապիտալ։

Նշվում է, որ նման քաղաքականության պատճառներից մեկը հենց Meta–Manus գործարքն է։

Կարդալ ավելին

Leave a comment