Ընթանում են նոր կենտրոնի՝ «Արև Արենա» բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աջափնյակ վարչական շրջանում, Միքայել Միրզոյանի անվան երաժշտական և թիվ 188 հանրակրթական դպրոցների հարակից տարածքում, ընթանում են նոր կենտրոնի՝ «Արև Արենա» բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները։

Բացառիկ այս կառույցի մասնակի վերանորոգման և տեխնիկական վերազինման արդյունքում ձևավորվում է նոր մշակութային հարթակ, որը նախատեսված է՝

համերգային ծրագրերի,

ամառային ճամբարների,

ցուցահանդեսների,

մշակութային-կրթական ժամանցի այլ ծրագրերի իրականացման համար։

«Արև Արենայի» պաշտոնական բացումը նախատեսվում է մայիսի 29-ին՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն գալա համերգով։

Leave a comment