Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը և հետաձգել միջուկային բանակցությունները. Axios

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել Հորմուզի նեղուցի բացման և պատերազմի դադարեցման իր առաջարկ։ Աղբյուրներին հղում անելով՝ Axios-ը հաղորդում է, որ Թեհրանը առաջարկում է հետաձգել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

Նոր առաջարկը փոխանցել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պակիստանցի միջնորդների միջոցով՝ շաբաթավերջին (ապրիլի 25-26) Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ։ Այն առաջարկում է երկարաձգել հրադադարը կամ համաձայնել պատերազմի ընդմիշտ դադարեցմանը։

Առաջարկի համաձայն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կսկսվեն Հորմուզի նեղուցի բացումից և իրանական նավահանգիստների շրջափակման վերացումից հետո։

Սպիտակ տունը ստացել է Թեհրանի առաջարկը, սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է քննարկել այն։ Axios-ը նշում է, որ շրջափակման վերացումը և պատերազմի ավարտը կզրկեն ԱՄՆ նախագահին Իրանի վրա ազդեցության հիմնական լծակից՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ։

Երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, իր թիմի հետ կքննարկի բանակցություններում առկա փակուղին, ինչպես նաև հնարավոր հաջորդ քայլերը։

Leave a comment