Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ ապրիլի 27-ի վաղ առավոտյան՝ հաղորդում են իրանական լրատվական գործակալությունները։
Ռուսաստան այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Արաղչիի խոսքով՝ Ռուսաստան այցը անհրաժեշտ է Թեհրանի և Մոսկվայի միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ սերտ խորհրդակցությունները շարունակելու և երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու համար։