Արաղչին ժամանել է Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցությունների

Քաղաքականություն

27.04.2026 | 10:41

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, հաղորդում է IRNA-ն, որին վկայակոչում է Ինտերֆաքսը։

Գործակալության տվյալներով՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես կմասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությանը վերջ դնելու բանակցությունների ներկայիս վիճակի վերաբերյալ քննարկումներին։

Նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն Ինտերֆաքսին հաստատել էր Պուտինի և Արաղչիի հանդիպման մասին լուրը։

Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին IRNA-ին հայտնել էր, որ Արաղչին Ռուսաստանի նախագահի հետ կքննարկի ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարից հետո տեղի ունեցած վերջին զարգացումները։ Նա ասել էր, որ Իրանն ու Ռուսաստանն ընդհանուր մոտեցում ունեն տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Իրանի արտաքին գործերի նախարարն իր միջազգային շրջագայությունը սկսել է ապրիլի 24-ին։ Նա նախ այցելել է Պակիստան, ապա շաբաթ օրը մեկնել Օման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment