ՀՀ քաղաքացին աներկբա պաշտպանում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետը՝ Տավուշում


Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի:


 


«Անկախությունից ի վեր այն երբևէ չի բարեկարգվել»,- Տավուշ ուղևորվելու ճանապարհին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 


Հիմնանորոգված 40 կմ ճանապարհը առնվազն մեկ ժամով կրճատել է Երևանից Բերդ հասնելը: Առաջին անգամ ասֆալտապատվել է Չինչինի 9,8 կմ երկարությամբ ճանապարհը, խոստումը վարչապետը 2021-ին էր տվել:


 


Պետության ղեկավարի գնահատմամբ՝ Թթուջուր-Նավուր-Գանձաքար-Իծաքար ճանապարհը նշանակությամբ մոտ է Հյուսիս-հարավին:


 


«Սեպտեմբերին ասֆալտապատ ճանապարհ կունենա նաև Նավուրը»,- նշել է պետության ղեկավարը:


 


Այս ճանապարհներին հասանելի կդառնա նաև ինտերնետ կապը:


 


Սահմանամերձ Սարիգյուղ-Կիրանց, Ոսկեպար-Բաղանիս ճանապարհներին պետության ղեկավարը արձանագրել է՝ սա է իրական Հայաստանը՝ խաղաղ, անվտանգ, զարգացող ու հանգիստ:


 


Հեղինակ՝ Էմմա Վարդանյան

Դիտումների քանակ8

Leave a comment