Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս տարվա առաջին եռամսյակում նվազել են Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ցուցանիշները։ Ըստ դրամային արտահայտության, 2025թ. երեք ամիսներին ներմուծվել է 64.7 մլրդ դրամի ապրանք, այս տարի՝ 59.5 մլրդ է կազմել ցուցանիշը։
Դեպի Իրան արտահանումը նախորդ տարի կազմել է 8.8 մլրդ, այս տարի՝ 5.5 մլրդ դրամ։ Քանակական առումով ևս առևտրաշրջանառությոնը նվազել է. 2025թ. ներմուծվել է 472.5 հազար տոննա, այս տարի՝ 423.8 հազար տոննա ապրանք։ Արտահանումը 4.6 հազար տոննայից այս տարի դարձել է 0.89 հազար տոննա։