Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին ստեղծել կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներ առանց ԱՄՆ-ի մասնակցության։
«Իրանի դեմ 40-օրյա պատերազմի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում միայն անկայունություն և պառակտում է առաջացնում», – ասել է Իրանի արտգործնախարարը Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ։
«Տարածաշրջանային պետությունները պետք է կառուցողական և պատասխանատու մոտեցում ցուցաբերեն իրենց սեփական անվտանգության մեխանիզմների մշակման հարցում՝ զերծ Վաշինգտոնի միջամտությունից»,-ասել է արտգործնախարարը։
Հիշեցնենք՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 24-ին սկսել է դիվանագիտական շրջագայությունը, որի ընթացքում կայցելի Պակիստան, Օման և Ռուսաստան։