ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն ահազանգում է․
«Դեբեդ գետի կամուրջը, որ տանում է դեպի Այրումի կայարան, անմխիթար վիճակում է:
Ճանապարհաշինությունից ամեն առիթով խոսել սիրող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում կամուրջը վերականգնելու ուղղությամբ:
Կամուրջն ամեն օր հատում են մարդատար մեքենաներ:
Այս ընթացքում կարող են վտանգվել մեր հայրենակիցների կյանքերը»: