ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Վերջին ամիսներին տարբեր մարզեր ենք գնացել, լսել բոլոր խնդիրները և մարդկանց համար ընկալելի խոսույթով 10 կետից բաղկացած ծրագիր կազմել, որը շատ մրցակցային է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԲՀԿ փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանը։
«Պետք է տնտեսապես հզոր լինենք, որ երկրի անվտանգությունն ապահովենք, անորակ շենքը միայն ներկելով չի լինի, պետք է ֆունդամենտալ փոփոխություն արվի։ Հարկային այնպիսի միջավայր պետք է ստեղծվի, որ ներդրումներ գան Հայաստան, մուրճի քաղաքականություն չպետք է լինի տնտեսությունում։ Հայաստանում 17 բանկ կա, որոնք մեծ շահույթ են կուտակել տարիների ընթացքում, 2,5 մլն վարկ է տրամադրված, մարդկանց մեծ մասը վարկային բեռի տակ է, դրա համար մենք առաջարկում ենք մինչև 3 մլն դրամ վարկերից մարդկանց ազատել, շանս կա մարդկանց կյանքի որակը լավացնելու, միայն կամք է պետք»,- մեկնաբանեց Մելքումյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։