ԱՄՆ–ն Ուկրաինայի համար պատասխանատվությունը փոխանցում է Եվրոպային. WSJ

Բաժանորդագրվել

Ըստ պարբերականի` պատասխանատվությունը փոխանցելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակներից մեկն էր։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Կիևին վարկ հատկացնելու որոշումից հետո ուկրաինական հակամարտության բեռը ԱՄՆ-ից տեղափոխվում է Եվրամիություն։ Այս մասին գրում է ամերիկյան «The Wall Street Journal» թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնն աստիճանաբար կրճատում է իր ներգրավվածությունը՝ ուշադրությունը սևեռելով այլ տարածաշրջանների վրա։ Արդյունքում Ուկրաինային աջակցելու գործն ավելի ու ավելի է ընկնում եվրոպական երկրների ուսերին։

«Հակամարտությունը… հիմա հաստատապես Եվրոպայի պատերազմն է»,- ասված է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ պատասխանատվությունը փոխանցելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակներից մեկն էր։

Leave a comment