https://arm.sputniknews.ru/20260425/erevanum-rusac-lezvi-oreri-shrjanakum-taterakan-paratvon-e-anckacvel-101412625.html
Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել
Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել
Sputnik Արմենիա
Փառատոնի նպատակն էր ոչ միայն խթանել հետաքրքրությունը թատերարվեստի նկատմամբ և աջակցել երիտասարդ տաղանդներին ինքնադրսևորմանը, այլև ցուցադրել ռուսերենի… 25.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-25T17:07+0400
2026-04-25T17:07+0400
2026-04-25T17:07+0400
հայաստան
«մոսկվայի տուն»
թատրոն
մշակույթ
ռուսերեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101411586_0:3:1280:723_1920x0_80_0_0_c664a4a5cd0a9fdc832dac019d9e45a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել. 2 օր շարունակ «Մոսկվայի տան» կենտրոնի բեմում ռուս դասականների ստեղծագործությունների իրենց յուրօրինակ մեկնաբանություններն են ներկայացրել պատանի, սկսնակ դերասանները և մայրաքաղաքի «Թատրոն 8»-ի պրոֆեսիոնալ արտիստները։«Լեզուն ազգի հոգին է» թատերական մարաթոնի ընթացքում Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները և Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների երեխաները ներկայացրել են Պուշկինի հեքիաթի հիման վրա ստեղծված «Հեքիաթ մեռած արքայադստեր և յոթ հսկաների մասին» բեմադրությունը և Իլֆի ու Պետրովի համանուն վեպի մոտիվներով բեմադրած «Տասներկու աթոռ» ներկայացումը։Փառատոնի երկրորդ օրը Երևանի «Թատրոն 8»-ի առաջատար դերասաններ Մխիթար Ավետիսյանը և Ժաննա Հովակիմյանը ներկայացրել են Ֆյոդոր Դոստոևսկու «Հեզը» վեպի բեմականացված տարբերակը։Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակն էր ոչ միայն խթանել հետաքրքրությունը թատերարվեստի նկատմամբ և աջակցել երիտասարդ տաղանդներին ինքնադրսևորմանը, այլև ցուցադրել ռուսերենի գեղեցկությունն ու հարստությունը։«Մենք միշտ ուրախ ենք հնարավորություն ընձեռել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ արվեստագետներին բացահայտել իրենց տաղանդները և կիսվել իրենց ստեղծագործությամբ։ Կարևոր է, որ նման երեկոների միջոցով մարդիկ ներշնչվեն ռուս դասականների հոգևոր ուղերձներով, որոնք բարձր են գնահատվում ամբողջ աշխարհում։ Նման միջոցառումները նաև նպաստում են մասնակիցների միջև անմիջական շփմանը, նրանք նաև կարողանում են ծանոթանալ միմյանց ստեղծագործական աշխատանքներին», – ասել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի միջոցառումների բաժնի ղեկավար Ծովինար Ամիրյանը։Միջոցառումները կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը՝ Ռուսաց լեզվի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101411586_0:0:1138:853_1920x0_80_0_0_15981dbc46cc63885a5c830f7c7c0933.jpg.webp
հայաստան, «մոսկվայի տուն», թատրոն, մշակույթ , ռուսերեն, фото
հայաստան, «մոսկվայի տուն», թատրոն, մշակույթ , ռուսերեն, фото
Փառատոնի նպատակն էր ոչ միայն խթանել հետաքրքրությունը թատերարվեստի նկատմամբ և աջակցել երիտասարդ տաղանդներին ինքնադրսևորմանը, այլև ցուցադրել ռուսերենի գեղեցկությունն ու հարստությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել. 2 օր շարունակ «Մոսկվայի տան» կենտրոնի բեմում ռուս դասականների ստեղծագործությունների իրենց յուրօրինակ մեկնաբանություններն են ներկայացրել պատանի, սկսնակ դերասանները և մայրաքաղաքի «Թատրոն 8»-ի պրոֆեսիոնալ արտիստները։
«Լեզուն ազգի հոգին է» թատերական մարաթոնի ընթացքում Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները և Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների երեխաները ներկայացրել են Պուշկինի հեքիաթի հիման վրա ստեղծված «Հեքիաթ մեռած արքայադստեր և յոթ հսկաների մասին» բեմադրությունը և Իլֆի ու Պետրովի համանուն վեպի մոտիվներով բեմադրած «Տասներկու աթոռ» ներկայացումը։
Փառատոնի երկրորդ օրը Երևանի «Թատրոն 8»-ի առաջատար դերասաններ Մխիթար Ավետիսյանը և Ժաննա Հովակիմյանը ներկայացրել են Ֆյոդոր Դոստոևսկու «Հեզը» վեպի բեմականացված տարբերակը։
Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել
Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել
Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել
Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակն էր ոչ միայն խթանել հետաքրքրությունը թատերարվեստի նկատմամբ և աջակցել երիտասարդ տաղանդներին ինքնադրսևորմանը, այլև ցուցադրել ռուսերենի գեղեցկությունն ու հարստությունը։
«Մենք միշտ ուրախ ենք հնարավորություն ընձեռել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ արվեստագետներին բացահայտել իրենց տաղանդները և կիսվել իրենց ստեղծագործությամբ։ Կարևոր է, որ նման երեկոների միջոցով մարդիկ ներշնչվեն ռուս դասականների հոգևոր ուղերձներով, որոնք բարձր են գնահատվում ամբողջ աշխարհում։ Նման միջոցառումները նաև նպաստում են մասնակիցների միջև անմիջական շփմանը, նրանք նաև կարողանում են ծանոթանալ միմյանց ստեղծագործական աշխատանքներին», – ասել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի միջոցառումների բաժնի ղեկավար Ծովինար Ամիրյանը։
Միջոցառումները կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը՝ Ռուսաց լեզվի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։