Պետք է գործենք միջազգային կառույցներով. Սուքիասյանը` Արցախի եկեղեցիների ոչնչացման մասին

https://arm.sputniknews.ru/20260425/petq-e-gvortsenq-mijazgajin-karujcnervov-suqiasjany-arcakhi-ekeghecineri-vochnchacman-masin-101400128.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39325985_180:0:1600:1065_1920x0_80_0_0_6869c6dc831b4e880d2d32eea2b58567.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արցախ, խաչատուր սուքիասյան, եկեղեցի, ադրբեջան

հայաստան, արցախ, խաչատուր սուքիասյան, եկեղեցի, ադրբեջան

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ստեփանակերտի եկեղեցու ավերումը չի պատրաստվում պետական մակարդակով դարձնել միջազգային քննարկումների առարկա։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դատապարտում է Արցախում գտնվող եկեղեցիների ոչնչացումը։ Նա այսօր Ամիրյան փողոցում լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ յուրաքանչյուր մշակութային կոթող պետք է պահպանվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։

«Բայց պետք է ճշտեն, թե ի՞նչ աստիճանի են վնասել։ Եթե Մայր տաճարն են վնասել, ապա դա արդեն իր գնահատականն ունի, որովհետև մշակութային ցանկացած արժեք, անգամ քարի կտոր, ամբողջ աշխարհում պաշտպանվում է։ Դրա համար կան նաև ինստիտուտներ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն և այլն։ Կարծում եմ՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պետք է պայքարեն նման գործողությունների դեմ»,– ասաց նա։

Հարցին՝ Հայաստանը որևէ անելիք չունի՞, Սուքիասյանը պատասխանեց՝ խոսքն այլ երկրի տարածքում գտնվող կոթողների մասին է։

«Հայաստանն ինչքան էլ անի, դա մեկ այլ երկրի իրավունքի շրջանակում է, դրա համար միջազգային կառույցներով պետք է գործենք»,– ասաց Սուքիասյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Ստեփանակերտի եկեղեցու ավերումը չի պատրաստվում պետական մակարդակով դարձնել միջազգային քննարկումների առարկա։

Leave a comment