Հայաստանն ապրում է մեր սրտերում և հոգիներում. Լըկորնյու


Փարիզը միշտ կլինի Հայաստանի կողքին. Հանրապետության ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ՝ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն Մարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ:


Վարչապետը հիշեցրել է, որ Ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ֆրանսիայում:


«Ֆրանսիայի հայ համայնքը շատ կարևոր է, նրանք ներգրավված են երկրի կյանքին տարբեր մակարդակներում»,- ասել է Լըկորնյուն։


Նա ընդգծել է, որ Փարիզը շարունակելու է աջակցել Հայաստանին՝ ոչ միայն դիվանագիտության, այլև ռազմական ոլորտներում՝ ամրապնդելու Հանրապետության ինքնապաշտպանությունը։


«Հայաստանն ապրում է մեր սրտերում և հոգիներում։ Եթե Հայաստանը վերապրել է Ցեղասպանությունը, ապա կշարունակի ապրել»,- շեշտել է Ֆրանսիայի վարչապետը:

Leave a comment