Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, ապրիլի 24-ին գյումրեցի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը հանդիպել է թուրք Մուսահիտ Իլյասի հետ եւ սկզբունքային այդ մենամարտում հաղթանակ տոնել արդեն երկրորդ ռաունդում։ Դավիթի հասցրած հարվածներից հետո թուրք բռնցքամարտիկի դեմքը վնասվել է, եւ ռինգի մրցավարը բժշկի խորհրդով կանգնեցրել է մենամարտը՝ հաղթանակը շնորհելով հային։
Այս հաղթանակով Դավիթն իր համար Բրազիլիայում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)