Սերգեյ Լավրովը բացահայտել է դիվանագիտության արվեստի էությունը՝ հիշելով հայկական ռադիոյի մասին մի կատակ․
«Գիտեք, եթե մի փոքր անցնենք հումորի ոլորտ, հիշեք, որ Խորհրդային Միությունում մի շարք կատակներ կային հայկական ռադիոյի մասին։ Հայկական ռադիոյին հարցրել են. «Ի՞նչ է դիվանագիտությունը»։ Հայկական ռադիոն պատասխանում է (կան մի քանի տարբերակներ, բայց առավել պարկեշտն այս մեկն է)՝ դիվանագիտությունը մարդուն ճիշտ տեղը ուղարկելու արվեստ է, բայց դա անել այնպես, որ նա անհամբեր սպասի ճանապարհորդությանը։ Սա նույնպես կարող է ներառվել դիվանագիտական մեթոդների զինանոցում։ Դրանում ոչ մի անսովոր բան չկա», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Թարգմանությունը՝ Sputnik Արմենիայի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)