Շենքերից մեկի տանիքից երկաթե ճաղավանդակը թուլացել և կախվել է․ փրկարարներն ապամոնտաժել են այն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 2-ին, ժամը 15։32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկ պողոտայի շենքերից մեկի տանիքից երկաթե ճաղավանդակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. ճաղավանդակը ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի, Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Կենտրոն թաղամասի շենքերից մեկի տանիքից կախված է երկաթե ճաղավանդակ:

Փրկարարներն ապամոնտաժել են ճաղավանդակը:

Leave a comment