Ո՞նց կարելի է այսպես աղավաղել այս համահայկական սրբավայրը, ճարտարապետական մարգարիտը․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Վանդալիզմն հենց այս տեսքն ունի։
Հանրապետական նշանակության հուշարձանն այսպես չեն նորոգում։ Նույնիսկ անզեն և ոչ պրոֆեսիոնալ աչքով է ակնհայտ է, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը, աղավաղել և անդառնալի վնաս հասցրել հուշարձանի ճարտարապետական հեղինակային հղացմանը, քարերի շարվածքին, քարերի գույների անհամապատասխանություն, կցակարեր․․․ կարկատան ու փինաչիություն, փողերի մսխում և ոչ պրոֆեոսիոնալիզմ՝ ինչպես բոլոր ոլորտներում։

Սա հանցագործություն է․․․ հետևանք ամբարտավան տգիտության և վուլգար պոպուլիզմի․․․
Ո՞նց կարելի է այսպես աղավաղել այս համահայկական սրբավայրը, ճարտարապետական մարգարիտը, ո՞նց․․․ ինչին կպաք՝ աղետ․․․

Ո՞ւր է հեղինակային հսկողությունը․․․ Ո՞նց կարելի է ընդունել այս որակի կատարումը․․․
Հ․գ․ Ու դեռ փորձում է իրեն հոգեհարազատ լեզվով ժողովրդին մոլորեցնել, թե «իրեք մանեթնոց» լաց․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment