Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում


Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը և հյուպատոսության դիվանագիտական անձնակազմը Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաքում մասնակցել են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների հարցերով Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհրդի կազմակերպած ամենամյա միջոցառմանը և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում։ Այդ մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը:


Միջոցառմանը մասնակցել են են նաև Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան ափի թեմակալ առաջնորդները, Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության առաջնորդները, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներ, Լոս Անջելես շրջանի, Մոնթեբելոյի և Գլենդելի քաղաքային իշխանությունների, համայնքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դիտումների քանակ9

Leave a comment