Մակրոնը հայտարարել է, որ Պուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը հակադրվում են Եվրոպային

https://arm.sputniknews.ru/20260425/makrvony-hajtararel-e-vor-putiny-trampn-u-si-tsinpiny-hakadrvum-en-evrvopajin-101391678.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Макрон заявил, что Путин, Трамп и Си Цзиньпин противостоят Европе

Sputnik Արմենիա

Макрон заявил, что Путин, Трамп и Си Цзиньпин противостоят Европе

2026-04-25T10:42+0400

true

PT0M55S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101391214_86:0:1041:716_1920x0_80_0_0_416e951301254c44ad582cb0ca8eb9f0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆրանսիա, էմանուել մակրոն, ռուսաստան, թրամփի ուղի (tripp), սի ծինփին (չինաստանի նախագահ), տեսանյութ, տեսանյութեր, видео

ֆրանսիա, էմանուել մակրոն, ռուսաստան, թրամփի ուղի (tripp), սի ծինփին (չինաստանի նախագահ), տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Եվրամիության ներսում սեփական պաշտպանական և քաղաքական մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան «բացառիկ պահ» է ապրում, երբ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները՝ Դոնալդ Թրամփը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը, կատաղաբար հակադրվում են եվրոպացիներին»։ Ինչպես հայտնում է «France24»-ը, նա այդ մասին ասել է Աթենքում Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

«Այնպես որ հիմա ամենահարմար ժամանակն է մեզ համար ։ Արթնացե՛ք։ Կարծում եմ, որ հենց այս պահը կարող է առանցքային դառնալ Եվրոպայի համար, և դրա համար մի քանի պատճառ կա։ Նախ՝ աշխարհում բոլորը հստակ հասկանում են, որ մենք հիմա ապրում ենք քաոսի աշխարհում։ Երկրորդ՝ բոլորը տեսնում են, որ առաջատար տերությունը՝ ԱՄՆ-ն, կարող է դաշնակից լինել որոշ երկրների համար, բայց այդ դաշնակիցն այնքան էլ հուսալի չէ, և ոչ ոք չի կարող լիովին վստահ լինել, որ նրա վրա կարելի է հույս դնել»,- ասել է նա։

Ֆրանսիայի նախագահը Եվրոպային կոչ է արել նախաձեռնողականություն ցուցաբերել և ամրապնդել իր ինքնուրույն դերը անվտանգության հարցերում։ Նա համարում է, որ միայն ՆԱՏՕ-ի վրա հույս դնելը բավարար չէ Եվրոպական միության առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելու համար։

Մակրոնն ընդգծել է Եվրամիության ներսում սեփական պաշտպանական և քաղաքական մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը։

Leave a comment