Ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի շրջանակներում, ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ մատուցվեց ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների։
Տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։
Միջոցառումներին ներկա էին նաև Հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևոր հայրեր, Հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների, Թեքեյան կենտրոնի, Պոլսահայ միության ներկայացուցիչները, ինչպես նաև Կանադայի հայ համայնքի այլ անդամներ։
Նույն օրն անցկացվեց նաև ջահերով երթ-մոմավառություն դեպի «Անմահ Հայաստան» հուշարձան:
Օտտավայի Սուրբ Մեսրոպ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Մարգարյանը կարդաց հիշատակի աղոթք։
Հիշատակի բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին և դեռ տեղի են ունենալու Օտտավայում, Տորոնտոյում, Մոնրեալում և Կանադայի այլ քաղաքներում։
Կանադայում ՀՀ դեսպանատուն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: