ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով՝ իրականացնելով հետևյալ գործառույթները․

 տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար,
 տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին,
 ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն,
 կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ,
 ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ,
 համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։

Այն գործատուներին, որոնք աշխատակիցների կարիք ունեն, խնդրում ենք գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։

 Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են։

Leave a comment