«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը նշել է.
«Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը պարզապես հիշեցում չէ անցյալի մասին…Այս օրը հիշեցում է մեզ` ուժեղ լինելու մասին։
Մեր հայրենակիցները կոտորվեցին նաև այն պատճառով, որ չունեինք կազմակերպված և ուժեղ պետություն, որը կկարողանար պաշտպանել իր ժողովրդին։
Այսօր մենք մեզ նույն հարցն ենք տալիս՝ պատրա՞ստ ենք լինել ուժեղ, թե ուզում ենք շարունակել կորստաբեր ընթացքը թույլ իշխանության հետ։
Հասարակությունը սպասում է առաջնորդի, որը չի թողնի իր ժողովրդին անպաշտպան ու գլուխ չի խոնարհի հայառակորդի առաջ։
Այս սպասումը օբյեկտիվորեն կապվում է Սամվել Կարապետյանի հետ։
Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդի հետ թիմակիցների հանդիպումը ընդամենը մեկ օրում հավաքել է 1.2 միլիոն դիտում՝ միայն մեր Ֆեյսբուքի պաշտպանական էջում։
Սա պարզապես թիվ չէ։
Սա հստակ ազդակ է։
Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին պատրաստ է փոփոխության,
պատրաստ է ուժեղ պետության, պատրաստ է ուժեղ առաջնորդի և պատրաստ է այլևս թույլ չլինել»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: