https://arm.sputniknews.ru/20260424/patmakan-ardarutjan-handep-lrutjuny-tsnum-e-nvoranvor-voghbergutjunner-vehapar-101387791.html
Պատմական արդարության հանդեպ լռությունը ծնում է նորանոր ողբերգություններ. վեհափառ
Պատմական արդարության հանդեպ լռությունը ծնում է նորանոր ողբերգություններ. վեհափառ
Sputnik Արմենիա
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Ամենայն հայոց հայրապետին է փոխանցել իրավաբանական հանրության զորակցությունը՝ եկեղեցու առջև ծառացած արդի… 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T21:14+0400
2026-04-24T21:14+0400
2026-04-24T21:20+0400
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
փաստաբան
փաստաբանների պալատ
արա զոհրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101356024_0:78:1500:922_1920x0_80_0_0_4de59575b7c95827e56159813afe5a90.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։ Այս մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբանների հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Նշենք, որ Երևանում գումարված միջազգային համաժողովին մասնակցել են մի շարք փաստաբաններ` ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ: Համաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայի փաստաբանական միությունների ղեկավարները։Հանդիպման ընթացքում վեհափառն անդրադարձել է 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրել, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։Իր հերթին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Ամենայն հայոց հայրապետին փոխանցել է իրավաբանական հանրության զորակցությունը՝ եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։Կաթողիկոսը կարևորել է նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101356024_84:0:1417:1000_1920x0_80_0_0_24489ed2b3b02e890235b84e22ea9f46.jpg.webp
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, փաստաբան, փաստաբանների պալատ, արա զոհրաբյան
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, փաստաբան, փաստաբանների պալատ, արա զոհրաբյան
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Ամենայն հայոց հայրապետին է փոխանցել իրավաբանական հանրության զորակցությունը՝ եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։
Նշենք, որ Երևանում գումարված միջազգային համաժողովին մասնակցել են մի շարք փաստաբաններ` ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ: Համաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայի փաստաբանական միությունների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում վեհափառն անդրադարձել է 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրել, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։
«Այս առնչությամբ Նորին սրբությունն իր գնահատանքը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իր հերթին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Ամենայն հայոց հայրապետին փոխանցել է իրավաբանական հանրության զորակցությունը՝ եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։
Կաթողիկոսը կարևորել է նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։