Ճանաչմանն ուղղված ջանքեր ենք գործադրելու, բայց պահանջատիրությունը խնդրահարույց է. Քոչարյան

Քաղաքականություն

24.04.2026 | 20:44

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված «Հայաստան» դաշինքի ծրագրում առկա մոտեցումներին։

«Մեր ծրագրում հստակ արձանագրված է, որ մենք ճանաչմանն ուղղված ջանքեր ենք գործադրելու, և այդ փորձը ունենք»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ պահանջատիրությունը խնդրահարույց է։

«Տվյալ դեպքում մենք չպետք է հատենք մի գիծ, որը առաջինը իրատեսական չէ, և երկրորդը պրոբլեմներ է առաջացնում։ Շատ պրագմատիկ մոտեցում պետք է ունենալ։ Հասկանում ենք, որ սա մի փաստ է, որը ժխտել կամ մոռանալ հնարավոր չէ»,- ասել է Քոչարյանը։

 

Leave a comment