Armenia24.live | Նիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան




Շուրջ ութ տարի իշխանության ղեկը զավթած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ուրացման իսկական մաստեր-կլասս են ցուցադրում։ Եվ խոսքը ոչ միայն Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրի, ազգային արժեքների ուրացման մասին է։ Մեկ օրում Փաշինյանը հասցրել է ուրանալ թե՛ Արցախը, թե՛ Հայոց ցեղասպանությունը։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը միջազգային կառույցներին չի դիմի ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման փաստով: «Ես չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով», – ասել է Փաշինյանը:

Ավելին՝ հորդորում է շրջահայաց լինել. – «Ես ուզում եմ ասել ուղիղ և առանց սեթևեթանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ, առավել ևս հիմա, պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են»: Այսօր էլ նա տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Մինչ տասնամյակներ շարունակ հայկական սփյուռքը ԱՄՆ նախագահներին մեղադրում էր «ցեղասպանություն» բառի փոխարեն «եղեռն» օգտագործելու հանգամանքը, ինքը՝ Փաշինյանն իր ուղերձում միայն երկու անգամ է հիշատակում «ցեղասպանություն» բառը, փոխարենը՝ հինգ անգամ շեշտում «Մեծ եղեռն»։





Leave a comment