Սա տարածքային պահանջ չէ, իրավունքների հետևից գնալ է. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.04.2026 | 16:22

«Սա տարածքային պահանջ չէ, իրավունքների հետևից գնալ է», – այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։

Նինա Կարապետյանի համոզմամբ՝ 1915 թվականի ոճրագործությունը և վերջին շրջանում Արցախում տեղի ունեցած իրադարձությունները փոխկապակցված են։ Ըստ նրա՝ զիջումների գնալու պատրաստակամությունը աղետալի հետևանքներ ունեցավ։

«Երբ որոշ մարդիկ որոշեցին, որ կարելի է նշաձողեր իջեցնել, դա բերեց մեր նկատմամբ նոր ցեղասպանության։ Սերունդները պիտի տեղյակ լինեն ամբողջ ծավալով, թե ինչ է տեղի ունեցել։ Սա միայն ցավոտ պատմություն չէ, սա նաև կանխարգելելու և այլևս երբեք թույլ չտալու տրամաբանության մեջ պիտի լինի»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment