Սպասվում է, որ Արաղչիի գլխավորած պատվիրակությունն ուրբաթ երեկոյան կժամանի Իսլամաբադ. Geo News

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունը, սպասվում է, որ ուրբաթ երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է Geo News հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

«Սպասվում է, որ իրանական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ խաղաղ բանակցությունների երկրորդ փուլին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Geo-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան նյութատեխնիկական և անվտանգության խումբն արդեն գտնվում է Իսլամաբադում՝ հնարավոր երկրորդ փուլի բանակցություններին նախապատրաստվելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment