ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Նոր, սանձարձակ անբարոյականություններ են սպասվում, Փաշինյանը Եկեղեցուն դարձնում է իր զոհը, վարկաբեկում, արմատախիլ անում, նրա ձեռքը պետք է բռնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
«Նա վախ ունի, մոտենում է իր իշխանության վերջը, հասկանում է, որ իր մեղքերի համար պատիժը դաժան է լինելու։ Նրան պետք է վտարել, մեր միակ փրկության ճանապարհը դա է, եթե մնա, կտեսնենք նոր վտանգներ, կդառնանք Ադրբեջանին, Թուրքիային կցորդ։ Իշխանությունը խաղաղությունից չպետք է խոսի, մինչև հիմա մահ ու պատերազմ են բերել նրանք, քանի ՔՊ-ն կա, վտանգը չի հեռանա»,- մեկնաբանեց Մինասյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ