https://arm.sputniknews.ru/20260424/papikjany-fransiaci-pashtvonjaji-het-qnnarkel-e-pashtpanakan-volvortin-arnchvvogh-harcer-101368714.html
Պապիկյանը ֆրանսիացի պաշտոնյայի հետ քննարկել է պաշտպանական ոլորտին առնչվող հարցեր
Պապիկյանը ֆրանսիացի պաշտոնյայի հետ քննարկել է պաշտպանական ոլորտին առնչվող հարցեր
Sputnik Արմենիա
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T15:30+0400
2026-04-24T15:30+0400
2026-04-24T15:31+0400
ֆրանսիա
հայաստան
սուրեն պապիկյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101368399_0:0:1600:901_1920x0_80_0_0_0c61fe17cc09de6285fec31c3d2cf9ba.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել դրա շարունակական խորացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք, որ Պապիկյանը մարտին Ֆրանսիայում էր պաշտոնական այցով։ Նա այնտեղ հանդիպել էր Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել էին պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101368399_168:0:1600:1074_1920x0_80_0_0_dbce43a306af635812f6a4f41ca49c9d.jpg.webp
ֆրանսիա, հայաստան, սուրեն պապիկյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ֆրանսիա, հայաստան, սուրեն պապիկյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել դրա շարունակական խորացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։