Հնարավոր է և ցեղասպանության ճանաչման հարցը առաջ տանել, և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.04.2026 | 14:03

«Հնարավոր է և ցեղասպանության ճանաչման հարցը առաջ տանել, և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել»,-  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նման կարծիք հայտնեց «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։

«Միջազգային հարաբերությունները միջազգային առևտուր է: Եթե դու կարողանում ես քո պոտենցիալով, քո դեմոգրաֆիական աճով, քո տնտեսությամբ, քո զինված ուժերի մարտունակությամբ հավասարակշռել։ Եթե չես կարողանում հավասարակշռել, քո ռազմաքաղաքական դաշինքների միջոցով ես կարողանում հավասարակշռել, և նրանք հասկանում են, որ քո հավաքական պոտենցիալը չի ենթարկվելու ավերիչ գործողությունների, նրանք քեզ հետ կզրուցեն: Եվ այստեղ ոչ մի նշանակություն չունի, թե դու ինչ հարց կբարձրացնես»,- ասաց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment