Ես էլ եմ ասել, Քոչարյան էլ է ասել, ով շատ ձայն կտանի՝ նա էլ կորոշի. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.04.2026 | 14:24

«Ես էլ եմ ասել, Քոչարյան էլ է ասել, ով շատ ձայն կտանի, նա էլ կորոշի»,- լրագրողի հարցին՝ արդյո՞ք պատրաստ է աջակցել ամենաշատ ձայն հավաքած ընդդիմադիր թեկնածուին, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանի խոսքով՝ ցեղասպանությունը ուրանալու կամ մոռանալու իրավունք չունի ոչ մի հայ, հիշեցրեց՝ 101-ամյակի կապակցությամբ «ցեղասպանության եկեղեցի» է կառուցել, հետևաբար՝ կարևորում է թեման։

«Ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը ռիսկ չի անի նայի Մասիս սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել։ Ստեփանակերտում տաճարը քանդում են, անհնար ա եղել այդ մասին մտածել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment