https://arm.sputniknews.ru/20260424/ancjaly-mvoranal-chi-kareli-tsarukjany-ceghaspanutjan-veraberjal-hh-ishkhanutjan-tezi-masin-101363028.html
Անցյալը մոռանալ չի կարելի․ Ծառուկյանը՝ Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ իշխանության թեզի մասին
Անցյալը մոռանալ չի կարելի․ Ծառուկյանը՝ Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ իշխանության թեզի մասին
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանն ընդգծեց՝ ինչպես Գերմանիան է հրեաների ցեղասպանությունն ընդունել, այնպես էլ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T14:05+0400
2026-04-24T14:05+0400
2026-04-24T14:05+0400
գագիկ ծառուկյան
հայոց ցեղասպանություն
ցեղասպանություն
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100826663_0:0:1137:640_1920x0_80_0_0_4c0d3e7b9b9a8aafcaaa82e80d11abf6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի անցյալը մոռանալ և ուրանալ չի կարելի։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։Ընդգծեց՝ ինչպես Գերմանիան է հրեաների ցեղասպանությունն ընդունել, այնպես էլ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը։Նա նաև հավելեց, որ այսօր պետք է նաև մտածել հայ ժողովրդի այն հատվածի մասին, որոնք ծանր վիճակում են, վարկեր ունեն։ Շեշտեց՝ այդ ամենը պետք է ազգովի և միասնական կերպով անել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ:Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100826663_101:0:1112:758_1920x0_80_0_0_6622423ab2f5cf293df1ed5247bd18fe.jpg.webp
գագիկ ծառուկյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
Գագիկ Ծառուկյանն ընդգծեց՝ ինչպես Գերմանիան է հրեաների ցեղասպանությունն ընդունել, այնպես էլ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի անցյալը մոռանալ և ուրանալ չի կարելի։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Անցյալը չի կարելի մոռանալ, թե չէ ապագա էլ չես ունենա։ Որևէ հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ էլ մոռանալու Հայոց ցեղասպանությունը։ Մենք պետք է միասնական լինենք, որպեսզի մեր ստեղծածն ու արածը պահպանենք»,- նշեց Ծառուկյանը։
Ընդգծեց՝ ինչպես Գերմանիան է հրեաների ցեղասպանությունն ընդունել, այնպես էլ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը։
Նա նաև հավելեց, որ այսօր պետք է նաև մտածել հայ ժողովրդի այն հատվածի մասին, որոնք ծանր վիճակում են, վարկեր ունեն։ Շեշտեց՝ այդ ամենը պետք է ազգովի և միասնական կերպով անել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։