Ձերբակալություններ՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այդ մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ կոմիտեն չի հայտնել։

Leave a comment