Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել

Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Երևանում տեղադրվել է նոր տեսանկարահանող տեխնիկական միջոց։ՆԳ նախարարության տեղեկացմամբ՝ սարքը տեղադրվել է Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակից ճանապարհահատվածում։Նշվում է, որ տեսանկարահանող համակարգը կգործարկվի 2026 թվականի ապրիլի 27-ից։Տեխնիկական միջոցի կիրառումը ուղղված է երթևեկության կանոնների պահպանման վերահսկմանը և խախտումների արձանագրմանը։

Ներկայացված քայլը մաս է կազմում ճանապարհային անվտանգության վերահսկողության մեխանիզմների ընդլայնման գործընթացին։

Կարդալ ավելին

Leave a comment