Մենք կարող ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև այս տարվա հունիսը. ադրբեջանցի պատգամավոր

Մենք կարող ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև այս տարվա հունիսը. ադրբեջանցի պատգամավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք կարող ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև Հայաստանում հաջորդ ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիսը»։ Ըստ ԱՊԱ- գործակալության,  այս մասին այսօր Միլի Մեջլիսի նիստում ասել է  պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։

Պատգամավորը կրկին նշել է,  որ դրան հասնելու համար Հայաստանը իբր պետք է պարտավորվի իր նոր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել։

«Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին: Այն պետք է քննարկվի խորհրդարանում: Ես առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում»,- ասել է նա:

 

 

 

 

Leave a comment