Բյուրեղավանում համաճարակի հետևանքով բուժումը շարունակող պացիենտների վիճակը վերահսկելի է

Բյուրեղավանում համաճարակի հետևանքով բուժումը շարունակող պացիենտների վիճակը վերահսկելի է

Բյուրեղավան քաղաքում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ, հայտնում են համայնքապետարանից։

 

Նրանց մեծ մասը բուժումն անցնում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։

 

Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժկենտրոն՝ տեղում ծանոթանալու հիվանդների առողջական վիճակին։ 

 

Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանի ուղեկցությամբ նրանք շրջել են հիվանդասենյակներով, զրուցել հիվանդների հետ և հետաքրքրվել նրանց ինքնազգացողությամբ։

 

Բուժող բժիշկ-վարակաբան Հրաչուհի Աֆյանը ներկայացրել է հիվանդների ընդհանուր վիճակը՝ նշելով, որ իրականացվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին նրանց վիճակը վերահսկելի է։

 

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ ցուցաբերած բարձր մասնագիտական մոտեցման և հոգատար վերաբերմունքի համար, իսկ բուժման մեջ գտնվող մեր բնակիչներին` շուտափույթ ապաքինում։

Leave a comment